Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։
Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։
Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։
Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։
Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։
Ես նեղացա.
— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։
Ծառան գլուխը թափ տվեց․
— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։
Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։
Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։
Առաջադրանք:
1. Անհասկանալի բառերը բառարանով բացատրի՛ր:
Խղճահարվել֊ Խղճի խայթ զգալ, զղջումից տառապել։
2. Նկարագրի՛ր Պիմեն ծերունուն և հիմնավորի՛ր նրա երպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։
Նա մի մեծ ծերունի է, նա շատ է սիրում ձի վարել։ Այս հեքիաթում նրա անրաժեշտությունը մեծ է որովհետև այս հեքիաթը նրա և իր սիրելի ձիու մասին է։
3. Ստեղծագործությունից գտի՜ր և գրի՜ր թվականները, այդ թվականներով կազմիր նախադասություններ։
Չորս, քսան,իննսուն, երեք։
Չորս օր է ինչ ես չէմ գնացել դպրոց։
Ես քսան օրինց կդարնամ քսան տարեկան։
Այս ծիրանենին արդեն իննսուն տարեկան է։
Երեք տարուց ես կգնամ Ամերիկա։
4․Առանձնցրո՜ւ ընդգծված բառերի արմատները և ածանցները։
ԱՆատամ֊ան և ատամ
Նույնպես֊նույն և պես
Խղճահարվել֊խիղճ և հար
Տարեկան֊ տարի և կան
Մազթափ֊մազ և թափ
Ներողություն֊ ներող և ություն
Բռնել֊բուռ և նել
1) Դասարանի աշակերտներից 14-ը տղաներ են, իսկ 11` աղջիկներ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ օրվա հերթապահը կլինի աղջիկ:
11/25
2) Դուք վերցնում եք մի թերթիկ 110 համարակալված թերթիկների միջից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 90։
1/200
3) Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։
3
4) Զամբյուղում կա 4 կանաչ և 7 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է 7/11, բ) կանաչ է 4/11, գ) դեղին է։
5) Հայտնի է, որ 15 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։
5/15=1/3
6) Դպրոցում քննություն է։ Սեղանին 25 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։
24/25
7) Տուփում կա 4 կարմիր, 8 սպիտակ և 6 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
1) Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։
2) Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը` կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ: Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի ունենալ:
Կարող է լինել կարմիր կոնֆետ կամ կապույտ կոնֆետ։
3) Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:
6
4) Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
5) Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը:
Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այս չափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար: Եվ ո՜չ շուն և ո՜չ մարդ քեզ չպիտի նեղեն»: Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները, և մարդիկ և նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր»:
Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»:
Առաջադրանքներ
-Ինչո՞ւ աղվեսը այդպես վարվեց։
Աղվեսը ուզում էր որ գայլը մահանար։
-Նկարագրի՜ր գայլին։
Գայլը շատ, միամիտ և հիմմար է ։
-Ո՞րն է առակի հիմնական ասելիքը։
Առակի հիմնական ասելիը չպիտի լինել միամիտ և հիմմար։
ԵԶԸ ԵՎ ՁԻՆ
Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ի՞նչի պետք ես»:
Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»:
Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:
Առաջադրանքներ
-Նկարագրի՜ր ձիուն․եթե մարդ լիներ, քո կարծիքով ինչպիսի՞ն կլիներ։
Իմ կարծիքով ձին կլիներ աղքատ։
-Ո՞րն է առակի հիմնական ասելիքը։
Իմ կարծիքով, որ ամեն մարդ ունի իր գործը և պետք չէ համեմատել իրար հետ։
-Հորինի՜ր նմանատիպ առակ, որն ունենա խրատական ասելիք։
Աղվեսը և մուկը
Մի աղվես կար որը շատ միամիտ էր։ Մեկ օր նա մուկ է տեսնում և վազում է նրա հետևից։ Մուկը այնքան խորամանկ է որ մտնում է պատի մեջ իսկ աղվեսը գլուխը խբում է պատին չի հասցնում բռնել նրան։ Այդպես աղվես տաս անգամից ավել խբում է գլուխը, բայց նա այնքան միամիտ է միևնույն է չի հանձնվում ։ Իսկ մկան դա դուր է գալիս երբ նա տանջում է աղվեսին։ Իսկ հետո այնքան է աղվեսը խբում գլուխը մինջև նրա ուշքը գնում է։ա