English homework

19.  (b)Complete the sentences. Use the present countinuous form of the verbs.
1.Sorry, Eddie isn’t here. He is taking (take) the dog for a walk.
2.Mike and Jare in the living room. They are watching (watch)a film on DVD.
3.Hannah! You are not listening (listen) to me:
4.I can’t talk now. I am doing (do) my homework.
5.A: are you (you) watching (watch)  this programme?    B:No, i’m not. Watch a different one if you want.
6.A: Maddy’s upstairs on her room.    B: Oh? Realy? Are she  having  (have) a rest?

 

20. (a) Look at the examples. Then circle the correct words in the sentences.
1.We always were a uniform to school.
2.Paul is wearing black jeans today.
3.Come inside! It’s raining.
4.It rains a lot in a February.
5.Dad is cooking at the moment.
6.My mother cooks lunch every Sunday.
7.Steve’s terrible! He never listens to the teacher!

Վանո Սիրադեղյան․ Բուքը, երգը երեխան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։

Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Continue reading Վանո Սիրադեղյան․ Բուքը, երգը երեխան

Խնդիրների ժողովածու․Մաս 3

Ընտրությամբ գործունեություն

41. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

13+2=15

42. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:

Նարեի

43. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:

10,4,6,2=22

5,8

44. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:

Դավիթը

45. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:

6+4+2=12

8+6+4=18

46. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

1+2+3+4+5=15

47. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:

Continue reading Խնդիրների ժողովածու․Մաս 3