Category Archives: Ուսումնական նախագծեր

«Ելք» ստուգատես

Այսօր ես կներկայացնեմ, թե ինչ հմտություններ եմ ձեռք բերել այս ուսումնական տարվա ընթացքում։

Տեխնոլոգիական հմտություններ

Ես սովորել եմ աշխատել Paint, Power point, Pivot animator ծրագրերի միջոցով։ Հիմա կներկայացնեմ իմ աշխատանքներից մի քանիսը․

2. մաթեմատիկական հմտություներ

Սովորել ենք բազմանիշ թվեր, կատարել գործողություններ բազմանիշ թվերով։ Ինչպես նաև սովորել ենք մակերեսի հաշվման ձևը՝ S=երկու կողմերի արտադրյալին։

Սովորել ենք բազմաթիվ խնդիրների լուծման ձևեր։ Ծանոթացել ենք չափման միավորներին, ինչպես կարելի է մեկ չափման միավորը վերածել մեկ այլ չափման միավորի։

1կմ=1000մ

1մ=100սմ

1դմ=10սմ

․․․․

Նաև կատարել ենք համագործակցային նախագծեր բարձր դասարանի սովորողների հետ։ Բարձր դասարանի սաները կազմել են խնդիրներ, որոնք մենք իրենց օգնությամբ լուծել ենք։

 

3. Ընտրովի առարկա՝ նկարչություն

Նկարչության ժամը իմ ամենից սպասված ժամերից է, քանի որ ես շատ եմ սիրում նկարել։ Մենք նկարչության ժամին տարբեր հետաքրքիր նկարներ ենք պատկերում։ Ամենից շատ ետաքրքիր է լինում, երբ դուրս ենք գնում և տարբեր խաղեր ենք խաղում։

 

 

Մարզական ստուգատես

Հեծանիվ վարելը իմ ամենից սիրելի զբաղմունքներից մեկն է։ Ես երկու ականի հեծանիվ եմ վարում։ Ամեն շաբաթ անհամբեր սպասում եմ չորեքշաբթի օրվան, որպիսի հեծանվավարության ժամ ունենամ և հեծանիվ վարեմ։ Ես նաև շատ եմ սիրում մարզվել։ Հիմա կտեղադրեմ տեսանյութ, որտեղ պատմում եմ, թե ինչպես եմ ես ամեն օր մարզվում։

Գարունն իմ աչքերով

Գարունը իմ պատկերացմամբ տարվա վառ եղանակներից մեկն է։ Գարունը զարթոնք է։ Գարնանը ծառերը սկսում են ծաղկել, ծառերը սկսում են բերք տալ, իրենց անուշ բույրը տարածել։ Մի անգամ մեր բակի ծառերը ծաղկել էին և ուժեղ քամուց սկսել էին թափվել ծառի վրայի սպիտակ ծաղիկների տերևները , իսկ ես մտածում էի, թե ձյուն է գալիս։