Category Archives: Թումանյանական օրեր

««Ամենից լավ տունը՝ նամակ տղային»»

Բարև , սիր՝ելի տղա ։ Ես շատ կուզենայի , որ դու մի մեծ և գեղեցիկ տուն ունենայիր, բայց հավատա , որ որքան էլ դու այլ  տուն փնտրես , միևնույնն է ամենից լավը այն տունն է, որտեղ դու ապրել և մեծացել ես ։ Ավելի լավ է այլևս այլ տուն չփնտրես , այլ ուրախ և երջանիկ ապրես քո փոքրիկ , բայց հարազատ տան մեջ և վայելես մայրիկիդ սերն ու ջերմությունը։

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան