Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ

– Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

– Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, – անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.

– Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

– Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:

– Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ, – պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

– Հետո՝ վեզիր:

– Հետո՞:

– Փոխարքա:

– Հետո՞:

– Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

– Ասենք թե շահ դարձար, հետո՞, – հարցնում է դերվիշը:

– Հետո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

Continue reading Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ

Խնդիրների ժողովածու․ մաս 2

Ընտրությամբ գործունեություն

21.  23-ից մինչև 30 ամբողջ թվերը գրելիս  ո՞ր թվանշանն է ամենաշատն օգտագործվում:

2

22. Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ  12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:

3×3=9

12+9=21

23. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Դանիելը

24. Աննան հարցրեց պապի տարիքը: Պապը պատասխանեց, որ եթե իր տարիքը 6 անգամ փոքրացնեն և էլի հանեն 6 տարի, ապա կստացվի 6: Գտի՛ր պապի տարիքը:

6+6×6=72

25. 200 էջանոց գրքի 50 թերթի հաստությունը 1սմ է։ Քանի՞ սանտիմետր է 200 էջի հաստությունը։

4 սմ

26. Հյուսիսային դպրոցի-պարտեզի սովորողները 12 րոպեում Մայր դպրոցից հասնում են Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Ժամը քանիսի՞ն են շարժվել Մայր դպրոցից, եթե Հյուսիսային դպրոց-պարտեզ հասել են 10:00-ին։

09:48

27.  Դասարանի 30 սովորողներից 15-ը մասնակցեցին «Շարժվող կամուրջ», իսկ 20-ը՝ «Ճոպանով ներքև» մրցույթներին: Երեխաներից քանի՞սը մասնակցեցին երկու մրցույթին, եթե յուրաքանչյուր երեխա մասնակցել է այդ մրցույթներից գոնե մեկին։

20+15=35

35-30=5

28. Նարինջը խանութում վաճառվում է երեք տեսակի տուփերով, որոնք պարունակում են 5-ական, 9-ական կամ 10-ական նարինջ։ Պետրոսն ուզում է գնել 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

3×10=30

9×2=18

30+18=48

29. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս կողմ:

Continue reading Խնդիրների ժողովածու․ մաս 2