Մաթեմատիկայի գիտելիքների ստուգում

Անուն
*
Միլենա
Ազգանուն
*
Դաղբաշյան
Դասարան
*
4/2 դասարան
Դպրոց
*
Հարավային դպրոց-պարտեզ

Մայրենիի գիտելիքների ստուգում

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները: 

Կատուները 

Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ: 

Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով: 

Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով: 

Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը: 

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը: 

Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛,  օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն: 

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ: 

Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին: 

Առաջադրանքներ 

Մաս 1-ին 

1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։ 

Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ: 

  1. Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը: 

 

  1. Տարեկան քանի՞  ձագ կարող է ունենալ կատուն։

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ: 

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է կատուների տեսողության մասին։

Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով: 

 

5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 

  • Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով: 
  • Կատուները լավ չեն լսում։ 
  • Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ 
  • Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:
     

Մաս 2-րդ 

 

  1. 1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:

Ես իմացա, որ որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: 

 

  1. 2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Մանր — խոշոր 

Սոված — կուշտ 

Ցածր — բարձր 

Բարեկամներ — թշնամիներ 

3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:       

Կատուներ, բարեկամներ։                                         

  1. Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։

Մեծ կատու 

Տարօրինակ երկիր 

Երկար  քիթ 

Բարի սիրտ  

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

28 — քսանութ 

180 -հարյուր ութսուն 

110 — հարյուր տաս 

140 — հարյուր քառասուն 

2 — երկու 

100 — հարյուր 

Ծիածան

Ծիածան

Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Ե՞րբ ես տեսնում ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով:

  1. Ո՞ր երևույթն է կոչվում կրկնակի ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ:

  1. Բացի կրկնակի ծիածանից էլ ի՞նչ ծիածաններ գոյություն ունեն: Թվարկի՛ր:

Բացի կրկնակի ծիածանից գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

Կապույտ գույնի ապակու միջով անցն

  1. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում՝

ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:

գ. որովհետև լույսեր չունի:

դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:

  1. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

2-րդ մաս

  1. Յուրաքանյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։

ծիածան – գունավոր ծիածան

արև – պայծառ արև

ճառագայթ – ուժեղ ճառագայթ

ապակի– անգույն ապակի

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս գոյական։

Ճառագայթներ,ուղություններ,ծիածաններ,լույսեր:

3 Գրի ՛ր կապույտով ընդգծված բառերի հականիշները:

Բարդ-հեշտ,անգույն-գունավոր,լույս-մութ,բաց-փակ:

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

Ա. երկնագույն-բարդ

Բ. մանուշակագույն-պարզ

Գ. կանաչ-պարզ

Դ. անգույն-ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

Ա. ճառագայթ-գոյական

Բ. ծիածան-ածական

Գ. տեսնել-բայ

Դ. երկրորդ-թվական

 

Ֆլամինգո 

Ֆլամինգո 

Ֆլամինգոներն աշխարհի ամենամեծ թռչուններից են: Որոշ տեսակներկարող ենհասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոները զարմանալի թռչուններ են, որոնք ուշադրությունեն գրավումնաև իրենց անհավատալի գեղեցկությամբ։ Ֆլամինգոների ամենագեղեցիկ հատկանիշներից մեկը նրանց գույնն է։ Ֆլամինգոների ձագերըծնվում ենմոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրներըստանում ենանհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ: Ֆլամինգոների գույնի պատճառը վարդագույն պեգմենտներ ունեցող ջրիմուռներն են, որով թռչուններնսնվում են։Ֆլամինգոներն ունեն նուրբ ու երկար ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդփնտրելով։ Ֆլամինգոյի կտուցը թեքություն ունի, որի շնորհիվ նա ջրից կարողանում է առանձնացնել ջրիմուռները։Ֆլամինգոներն աշխարհի ամենաբարձր և ամենամեծ թռչուններից են: Ֆլամինգոների որոշ տեսակներ կարող են հասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի: Ֆլամինգոներըապրում ենմեծ գաղութներով, ամբողջ կյանքի համար ունենում են մեկ զուգընկեր, ում նկատմամբ հոգատարությունեն ցուցաբերում  և հաճախ կիսվում սնունդով։ 

Առաջադրանքներ 

1 Ի՞նչ չափի թռչուններ են ֆլամինգոները։ Տեքստից օգտվելով ներկայացրո՛ւ նրանց արտաքին չափերը։

Ֆլամինգոներն աշխարհի ամենամեծ թռչուններից են: Որոշ տեսակներկարող ենհասնել մոտ 1,5 մետր բարձրության: Բացի այդ, նրանց թևերի բացվածքը կարող է հասնել 2,5 մետրի:

2 Ի՞նչն է պատճառը, որ ֆլամինգոները վարդագույն են։ Տեքտից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Ֆլամինգոների գույնի պատճառը վարդագույն պեգմենտներ ունեցող ջրիմուռներն են, որով թռչուններնսնվում են։

3 Ուշադի՛ր կարդա և ընդգծի՛ր ճիշտ պատասխանը։ 

 ա․ Ֆլամինգոներն ունեն նուրբ ու երկար ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդ փնտրելով։ 

բ Ֆլամինգոներն ունեն կոպիտ ու կարճ ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդփնտրելով։ 

գ Ֆլամինգոներն ունեն բարակ ու կարճ ոտքեր և պարանոց, որոնց շնորհիվ նրանք իրենց օրն անցկացնում են ջրերի մեջ՝ սնունդփնտրելով։ 

4 Ինչպիսի՞ արտաքին ունեն ֆլամինգոյի նոր ծնված ձագերը։ Տեքստից դո՛ւրս գրիր  այդ մասին պատմող հատվածը։

Ֆլամինգոների ձագերըծնվում ենմոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրներըստանում ենանհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ:

5 Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած տեղեկությունը։  

Ֆլամինգոների ձագերըծնվում ենմոխրագույն բմբուլներով, բայց ժամանակի ընթացքում նրանց փետուրներըստանում ենանհավանական վարդագույն կամ նարնջագույն երանգ:

 

Ընդգծված բայերը դի՛ր ուղիղ ձևով, այնպես, որ ունենան ել կամ ալ վեջավորությունը։ 

Կարողանալ,գրավել,ծնվել,ստանալ,սնվել,փնտրել,ապրել,ցուցաբերել։

6 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված հինգ գոյական։ 

Ֆլամինգոներ,թռյուններ,թևեր,տեսակներ,գաղութներ։

7 Յուրաքանյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։ 

Պարանոց- երկար պարանոց

Թևեր-  ուժեղ թևեր

Ձագեր- փոքրիկ ձագեր

Ջուր-  մագուր ջուր

Թռչուն-  մեծ թռչուն

8 Գրի՛ր կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 

Նուրբ-կոշտ,թեք-ուղիղ,հոգատարություն-անտարբերություն,հաճախ-երբեմն։

9 Տեքստից դուրս գրի՛ր ամենա նախածանցն ունեցող երեք բառ։ 

 Օրինակ՝ ամենաերկար- ամենա+երկար։ 

Ամենամեծ ամենա+մեծ

Ամենագեղեցիկ ամենա+գեղեցիկ

Ամենաբարձր ամենա+բարձր

10 Տրված գոյականները դարձրո՛ւ գործողություն ցույց տվող (ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին պատասխանող բառեր)։ 

Բարձրություն- բարձրանալ

Թռիչք- թռնել

որս- որսել

ծնունդ- ծնվել

սնունդ- սնվել