Սուրբ Զատկի մասին

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ  անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին:  Շարժական տոն է  և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը:Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության  հետ կապված այս տոնը  շատ ավելի խոր արմատներ ունի:

Զատկական ուտեստներ

 

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։

Զատիկի խորհրդանիշ ձուն նշանակում է նոր կյանք և հարություն, իսկ կարմիրը՝ Քրիստոսի փրկչական Արյունը, որի հեղմամբ մարդկությունն ազատագրվեց սկզբնական՝ ադամական մեղքից։ Նույն խորհուրդն ունի նաև զատկական կարմիր գինին։ Ձուկը քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է, և առաջին դարերում քրիստոնյաները միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավը նույնպես տոնական սեղանի զարդն է։ Չամիչն ու չրեղենը խորհրդանշում են աշխարհի քրիստոնյաներին, իսկ բրինձը՝ համայն մարդկությանը։
Ընդունված է եղել Զատիկին զանազան հացեր պատրաստել՝ որպես առատության խորհրդանիշ։
Զատիկի կարկանդակներից են շաքարհացերը, բլիթները, կաթնահունցը՝ կլոր, հյուսած կամ մահիկաձև։

Զատկական սեղանի մասն են կազմում նաև կանաչեղենով կերակրատեսակները, ապուրները: Պատրաստում են ճլբուր (սոխառած են անում, վրան լցնում ջուր, հարած ձու և եփում, ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ), եղինջապուր (պատրաստվում է եղինջով, սոխով, կարտոֆիլով, ընկույզի մանրացված միջուկով, կարելի է նաև բրինձ ավելացնել), դաղձով սպաս (Զատկի թանապուրի մեջ դաղձ են ավելացնում), կաթով կորկոտապուր, փիփերթով ապուր, չորթան։ Դրանց մեջ օգտագործվել է նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն։

 

Զատկական երգեր
https://www.youtube.com/watch?v=cLD-Qn_u_7k&t=35s

Մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոմբ

Թթենու վրա կար 14 ծիտ, իսկ ծիրանենու վրա մի քանի ծիտ:  Երբ թթենուց  2  ծիտ թռավ ծիրանենու վրա,  ծիտիկների  քանակը  հավասարվեց:  Քանի՞ ծիտ կար ծիրանենու վրա։
Կար 10 ծիտ։
6.Մայրիկը գնեց  12  կոնֆետ: Նենսին կերավ դրանց կեսը, Սոֆին կերավ երեք կոնֆետ, իսկ Մարին` մնացածը: Քանի՞ կոնֆետ  կերավ Մարին։
Մարին կերավ 3կոնֆետ։
7.Գրապահարանի դարակում 23 գիրք կար։ Արեգը որոշեց վերցնել Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Անին հուշեց նրան, որ գիրքը վերջից հաշված ութերորդն է։ Սկզբից հաշված ո՞րերորդ գիրքը պետք է վերցնի Արեգը:
Նա պետք է վերցնի 16-րդ գիրքը:
8.Այսօր` մարտի 26-ն է՝ չորեքշաբթի: 10 օրից շաբաթվա ի՞նչ օր կլինի:
Կլինի շաբաթ։
9.Յոթ հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը ավելանում է 2-ով։ Քանի՞ բնակիչ ունի այդ շենքը։
Այդ շենքում կա 56բնակիչ։
10.Ճամփորդության ժամանակ Ալեքսան, Եվան, Տիգրանը որոշեցին լուսանկարվել։ Եվան  և Տիգրանը  ցանկանում էին կանգնել կողք կողքի։ Քանի՞ եղանակով կարող են կանգնել  ճամփորդ ընկերները լուսանկարվելու համար։
Նրանք կարող են կանգնել 9 եղանակով։
11.Սեբաստացի սովորողները ծաղիկներ տնկեցին իրարից 2 ոտնաչափ հեռավորությամբ։ Ստացվեց 14 ոտնաչափ երկարությամբ շարք։  Քանի՞ ծաղիկ  տնկեցին սովորողները:
Նրանք տնկեցին 4 ծաղիկ։
12.Նապաստակների թաթերի քանակը 12-ով շատ է նրանց պոչերի քանակից: Քանի՞ նապաստակ կա:
Կա 3նապաստակ։
13.Ծաղկամանում կան ծաղիկներ։ Բացի երկու հատից, մնացածը վարդ է, բացի երկու հատից մնացածը երիցուկ է, բացի երկու հատից մնացածը կակաչ է։ Քանի՞ ծաղիկ կա ծաղկամանում։
Ծաղկամանում կա 3ծաղիկ։
14.Սովորողները մայրիկների համար պատրաստեցին շոկոլադ: 20 տուփերից յուրաքանչյուրում տեղավորեցին 3-ական շոկոլադ, այնուհետև ավելացած 5-ը կերան։ Ընդամենը քանի՞ շոկոլադ էին պատրաստել սովորողները։
Նրանք պատրաստել են 65հատ շոկոլադ։

Երվանդ Քոչար

Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը   XX  դարի  Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացք: Քոչարը Տարածական նկարչության  հիմնադիրն է.  պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:

Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª  Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը»  /1959թ./  և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը  ստեղծվել է 1984թ.  Մաէստրոյի արվեստանոցի տեղում:

Մեծ արվեստագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, DVD-ներ: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է  «Տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև Ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:

Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:    ​

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ,— ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

Continue reading Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Сборник упражнений

Упражнение 11. Раскройте скобки.
1. Мне через месяц исполнится 20 лет. 2. Моему старшему брату сейчас 23
года, а моя младшая сестра 18 лет 3. Недавно моему дедушки исполнилось 74
года. 4. Я купил эту собаку, когда ей было всего полтора месяца, а сейчас
Альме уже 11 лет. 5. – Какое огромное дерево! – Да, этому дерево уже почти
150 лет. 6. В 2004 году  Харькову исполнилось 350 лет. 7. В 2005 году
Харьковскому университету им. В.Н.Каразина исполнилось 200 лет.
8. Посчитайте, сколько лет будет Харькову и Харьковскому университету в 2009
году. 9. Наше подготовительному факультету в 2011 году будет 20 лет.

Упражнение 4. Закончите предложения. Используйте слово должен +
глаголы и словосочетания отдыхать, заниматься, говорить по-русски,
много читать, работать, хорошо знать русский язык, писать письма.
1. Каждый день мы … . 2. После уроков ты … . 3. Сегодня вечером я … .
4. Студенты … . 5. Вчера вечером мой друг … . 6. Сегодня моя сестра … .
7. Каждый вечер вы …

Մայրենիի առաջադրանքներ

Մարտի 20
Առաջադրանքներ

1․Մեծերը Չարենցի մասին կարդա՛, օգտվելով համացանցից՝ գտի՛ր այլ մտքեր և հրապարակի՛ր։

Continue reading Մայրենիի առաջադրանքներ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գործնական քերականություն

225.Տրված բառերի գերադրական աստիճանի ածականների հոմանիշ ձևերը գրի՛ր։

Օրինակ՝

Ամենից լավ-ամենալավ, լավագույն

Ամենամեծ- ամենից մեծ, մեծագոիյն

Ամենից ծանր-ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ֊վատագույն,ամենից վատ

գեղեցկագույն֊ամինց գեղեցիկ ,ամենագեղեցի

բարձրագույն֊բարձր, ամենից բարձր

ամենաազնիվ֊ազնվագույն ,ամենից ազնիվ

Continue reading Գործնական քերականություն