Սուրբ Զատկի մասին

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ  անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին:  Շարժական տոն է  և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը:Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության  հետ կապված այս տոնը  շատ ավելի խոր արմատներ ունի:

Զատկական ուտեստներ

 

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։

Զատիկի խորհրդանիշ ձուն նշանակում է նոր կյանք և հարություն, իսկ կարմիրը՝ Քրիստոսի փրկչական Արյունը, որի հեղմամբ մարդկությունն ազատագրվեց սկզբնական՝ ադամական մեղքից։ Նույն խորհուրդն ունի նաև զատկական կարմիր գինին։ Ձուկը քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է, և առաջին դարերում քրիստոնյաները միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավը նույնպես տոնական սեղանի զարդն է։ Չամիչն ու չրեղենը խորհրդանշում են աշխարհի քրիստոնյաներին, իսկ բրինձը՝ համայն մարդկությանը։
Ընդունված է եղել Զատիկին զանազան հացեր պատրաստել՝ որպես առատության խորհրդանիշ։
Զատիկի կարկանդակներից են շաքարհացերը, բլիթները, կաթնահունցը՝ կլոր, հյուսած կամ մահիկաձև։

Զատկական սեղանի մասն են կազմում նաև կանաչեղենով կերակրատեսակները, ապուրները: Պատրաստում են ճլբուր (սոխառած են անում, վրան լցնում ջուր, հարած ձու և եփում, ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ), եղինջապուր (պատրաստվում է եղինջով, սոխով, կարտոֆիլով, ընկույզի մանրացված միջուկով, կարելի է նաև բրինձ ավելացնել), դաղձով սպաս (Զատկի թանապուրի մեջ դաղձ են ավելացնում), կաթով կորկոտապուր, փիփերթով ապուր, չորթան։ Դրանց մեջ օգտագործվել է նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն։

 

Զատկական երգեր
https://www.youtube.com/watch?v=cLD-Qn_u_7k&t=35s

Մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոմբ

Թթենու վրա կար 14 ծիտ, իսկ ծիրանենու վրա մի քանի ծիտ:  Երբ թթենուց  2  ծիտ թռավ ծիրանենու վրա,  ծիտիկների  քանակը  հավասարվեց:  Քանի՞ ծիտ կար ծիրանենու վրա։
Կար 10 ծիտ։
6.Մայրիկը գնեց  12  կոնֆետ: Նենսին կերավ դրանց կեսը, Սոֆին կերավ երեք կոնֆետ, իսկ Մարին` մնացածը: Քանի՞ կոնֆետ  կերավ Մարին։
Մարին կերավ 3կոնֆետ։
7.Գրապահարանի դարակում 23 գիրք կար։ Արեգը որոշեց վերցնել Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Անին հուշեց նրան, որ գիրքը վերջից հաշված ութերորդն է։ Սկզբից հաշված ո՞րերորդ գիրքը պետք է վերցնի Արեգը:
Նա պետք է վերցնի 16-րդ գիրքը:
8.Այսօր` մարտի 26-ն է՝ չորեքշաբթի: 10 օրից շաբաթվա ի՞նչ օր կլինի:
Կլինի շաբաթ։
9.Յոթ հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը ավելանում է 2-ով։ Քանի՞ բնակիչ ունի այդ շենքը։
Այդ շենքում կա 56բնակիչ։
10.Ճամփորդության ժամանակ Ալեքսան, Եվան, Տիգրանը որոշեցին լուսանկարվել։ Եվան  և Տիգրանը  ցանկանում էին կանգնել կողք կողքի։ Քանի՞ եղանակով կարող են կանգնել  ճամփորդ ընկերները լուսանկարվելու համար։
Նրանք կարող են կանգնել 9 եղանակով։
11.Սեբաստացի սովորողները ծաղիկներ տնկեցին իրարից 2 ոտնաչափ հեռավորությամբ։ Ստացվեց 14 ոտնաչափ երկարությամբ շարք։  Քանի՞ ծաղիկ  տնկեցին սովորողները:
Նրանք տնկեցին 4 ծաղիկ։
12.Նապաստակների թաթերի քանակը 12-ով շատ է նրանց պոչերի քանակից: Քանի՞ նապաստակ կա:
Կա 3նապաստակ։
13.Ծաղկամանում կան ծաղիկներ։ Բացի երկու հատից, մնացածը վարդ է, բացի երկու հատից մնացածը երիցուկ է, բացի երկու հատից մնացածը կակաչ է։ Քանի՞ ծաղիկ կա ծաղկամանում։
Ծաղկամանում կա 3ծաղիկ։
14.Սովորողները մայրիկների համար պատրաստեցին շոկոլադ: 20 տուփերից յուրաքանչյուրում տեղավորեցին 3-ական շոկոլադ, այնուհետև ավելացած 5-ը կերան։ Ընդամենը քանի՞ շոկոլադ էին պատրաստել սովորողները։
Նրանք պատրաստել են 65հատ շոկոլադ։