60. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր այն բառերը՝, որոնք վերաբերում են տանը, ընտանիքին:
ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Աշխարհ, շնորհ, ճանապարհ, խոնարհ, արհամարհել ինչպես նաև դրանցով բաղադրված բառերում ր-ից հետո գրվում է հ տառը:
Երկհնչյունները յ-ի և ձայնավորի կապակցություններ են (այ, յա, եյ, յե, յի, ոյ, յո, ույ, յու): Սովորաբար գրվում են այնպես, ինչպես լսվում են (մայր, խարտյաշ, թեյ, հայերեն, խոյ, յոթ, ձյուն, ալյուր և այլն):
ա) Յա երկհնչյունը կարող է ցրվել իա և եա տառակապակցություններով (օր.՝ եղևնի):
բ) Բառասկզբի յե երկհնչյունը գրվում է ե տառով (օր.’ եղևնի):
գ) Յո երկհնչյունը կարող է գրվել իո (օր.՝ ռադիա):
Երկու ձայնավորների միջև սովորաբար լսվում է յ ձայնակապ (օր.՝ արքայի գրեի): Յ ձայնակապը գրվում է ա-ից և ո-ից հետո (օր.՝ ծառայել, գոյություն): Գրվում է նաև այն դեպքում, երբ յ-ն արմատական հնչյուն է: (օր.՝ թեյ- թեյել): Մյուս դեպքերում չի գրվում (օր.՝ կանչեի, թիավարել, բուի):
Հնչյունաբանություն
ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:
Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ,ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:
ՏՈՂԱԴԱՐՁ Տողի վերջում գրվող բառը կարող է բաժանվել երկու մասի՝ տողադարձվել:
Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ:
Միայն -յ բաղաձայնը նախորդ բաղաձայնի հետ կարող է անցնել հաջորդ վանկ (օրինակ՝առ-յուծ, ա- ռյուծ):
Տողադարձի ժամանակ գաղտնավանկի ը հնչյունը գրվում է միայն այն դեպքում, երբ տողադարձվող բառի առաջին մասի վերջին վանկում է, կամ երկրորդ մասի առաջին վանկում (օրինակ՝ խըս-տաշունչ, հան-գըստանալ):
Տողադարձի ժամանակ և -ը երկու տառով է արտահայտվում (ե, վ), եթե դրանք տարբեր վանկերի կազմում են (օրինակ՝ արե- վոտ):
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառի իմաստը, բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի
49. Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:
50. Ի՞նչ է նշանակում՝
ծով, կղզի, փառք, խարույկ, երաժշտություն, ճակատագիր:
Հարցերին պատասխանի՛ր:
1. Ո՞րն է բառի ձևը:
2. Ո՞րն է բառի իմաստը:
51. Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:
Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:
Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:
Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:
Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ:
Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:
Բ. Այդ մարդու սիրտը քար է:
Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:
Փափկել, սուր, ալիք, փչել:
… դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ … մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
… խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի … նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Քամին … էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա … էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից … ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից … էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:
65. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:
Արևոտ, սառը, շողալ, լողալ:
66. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:
Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:
Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:
Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:
Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:
Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի: