Ինչպես եմ անցկացրել ամառը

Ողջույն, ես կպատամեմ թե ինչպես եմ անցկացրել ամառը։ Երբ սկսեց ուսումնական ճանբարը  ես հունիսի 10-12 ը գնացի եռօրյա ճամբար՝ Դիլիջանում։ Որից հետո մեկ ամիս անց տեղի ունեցավ մեր դասարանի հավաքույթը։ Այնքան հետաքրքիր օր ունեցա իմ ընկերների հետ, որ ափսոսեցի, որ մինչ այս նման օր չէինք ունեցել։ Հավաքույթից մեկ օր անց ես իմ ընտանիքի հետ գնացի  Ծաղկաձոր հանգստի։ Այնտեղ ընտանիքիս հետ լավ ժամանակ անցկացրեցի։ Ամառային արձակուրդների ընթացքում ես հաճախ տատիկիս էի այցելում  և լավ ժամանակ էի անցկացնում։  Այս ամառ ինձ համար շատ հետաքրքիր էր մասնակցել զինվորական երդմանը, որը գտնվում էր Լոռիում։ Բացի այն, որ ես առաջին անգամ էի մասնակցում նման արարողության,  ես նաև առիթ ունեցա տեսնել գեղեցիկ և տարբերվող լուսաբաց Լոռիյում։ Շատ գեղեցիկ պատկեր էր։ Երբ դպրոցը սկսելու օրերն էին մոտենում՝  մայրիկիս հետ գնացի գնումներ կատարելու։ Այս ամառը իմ անցկացրած ամենալավ ամառներից մեկն էր։ Իսկ հիմա դասերը սկսել են, ես շատ գոհ  եմ իմ անցկացրած ամառվանից։