Ինչքան աշխարհը սիրես

Եղիշե Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ւ բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Թախիծ֊Տխրություն, կսկիծ, տրտմություն

Գանգատ֊ Տրտունջ, բողոք, դժգոհություն

Ցանկալի֊Ախորժելի, դուրեկան, հաճելի

  1. Դուրս գրի՛ր այս բանաստեղծության գաղափարն արտահայտղ տողերը:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի

 

  1. Շարունակի՛ր միտքը: Ինչքան աշխարհը սիրես…

Այդքան աշխարհը կսիրի քեզ։

Ինչքան այս կյանքում բարի լինես։

Այդքան կյանքը բարին կբերի քեզ։

Տրիոլետ

 Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանթ բառերն ու բացատրի՛ր:

Դյութում֊հմայիչ,գրավիչ

Բոց֊կրակ

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Այս բանաստղծության գարունը խաղաղ է և հանգիստ։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

Վայրի աղջիկ

Ես ընտրում եմ այդ դասական երաժշտությունը, որովհետև ես այդ երաժտությունը պատկերցնում եմ Գարուն։

  • Ստեղծագործական աշխատանք: Ընտրի՛ր այս վերնագրերից մեկը ու հորինի՛ր պատմություն:

  1. Արդեն գարուն է

  2. Գարնան բույրը

  3. Մի անուշ զնգոց

  4. Դուրս եկեք փողոց

  5. https://daghbashyanmilena.edublogs.org/2024/03/13/գարնան-բույրը/

Գարնան բույրը

Գարնան բույրը այնքան անուշ է ուզում եմ ամբողջ օրը դրսում խաղամ։Գարնան եղանակը այնք տաք է ։Թչյունները ծլվլում են, և խաղում ։ Գարունը իր հետ է բերում տաքությունը ։  Եղանակները տաքանում են։Արևը պայծար շողում է։Իսկ երեխաները դասերը շուտ անում են, որ գնան դուրս ։ Գարնանը ծաղիկները, ծառերը աճում են խոտերը ծլում են ։Իսկ իրուկունները անձրև է գալիս անձրևը կաթ կթում է գետնին։