Ողջույն, կպատմեմ իմ երազանքների ճամփորդությունը: Երազում եմ շրջել Հայաստանով մեկ: Օրինակ Գյումրի,Լոռի, Ծաղկաձոր, Դիլիջան , Սեևան, և այլն: Ճիշտ է իմ նշած օրինակներից եղել եմ միքանիսում բայց ուզում եմ շատ շրջել Հայաստանով և ճանաչել Հայաստանս: Նաև երազում եմ Հայաստանով մեկ շրջել 100-ից ավելի եկեղեցիներով: Բայց ինձ թվում է, որ իմ երազանքների ճամփորդության կեսը իրականացել է են այդ իրականացրել է ընտանիքս:Վստահ եմ ընտանիքս այս տարի իմ երազանքների ճամփորդությունը ամբողջությամբ կկատարի:
Daily Archives: 13 Մայիսի, 2026
Մեկ օր իմ կյանքից. Յանա Մելիքյան
Ես հիմա կպատմեմ իմ առօրյայի մասին։
Այսօր ձիավարության օր է։ Ես արթնանում եմ ժամը 6:00-ին և հագնում եմ իմ ձիավարության հագուստը։ Տանից վերցնում եմ ձիերի համար խնձոր և գազար։ Դուրս եմ գալիս տնից, և իմ մայրիկը ինձ տանում է ձիերի մոտ։
Ես թամբում եմ իմ այսօրվա ձին և նստում եմ նրա վրա։ Գնում եմ մեծ մանեժ և սկսում եմ ձիավարել։ Առաջին հերթին մեկ շրջան քայլում եմ, այնուհետև ձիուն բարձրացնում եմ ռիս։ Ռիսով անում եմ 3 շրջան, հետո փոխում եմ ուղղությունս և նորից անում եմ 3 շրջան ռիս։
Հետո հավաքում եմ ասպանդակներս և անում եմ 2 շրջան՝ մի կողմ, այս կողմ, հետո նորից փոխում եմ ուղղությունս և նորից անում եմ 2 շրջան ռիս՝ առանց ասպանդակների։ Դրանից հետո երկու շրջան քայլում եմ և ձիուն հանում եմ գալոպ։ Անում եմ 4 շրջան մի կողմ, հետո փոխում եմ ուղղությունս և անում եմ ևս 4 շրջան մյուս կողմ։
Այդ շրջանների ընթացքում 70 սանտիմետր բարձրության արգելքներ եմ հաղթահարում՝ 4–5 հատ։ Հետո քայլում եմ ձիուս հետ 2–3 շրջան՝ նրա վրա նստած։ Այնուհետև իջնում եմ նրա վրայից և նորից քայլում եմ 2–3 շրջան։
Հետո գնում եմ ձիարշավարան, հանում եմ ձիուս վրայից թամբը, տանում եմ ձիուն դեննիկ, հանում եմ նրա վրայից սանձը, լվանում եմ տրենզելը, կախում եմ սանձը և թամբը իրենց տեղերում։ Ձիուս տալիս եմ նախապես պատրաստած խնձորն ու գազարը։
Հետո գալիս է ընդմիջման ժամը․ ձիերին տալիս ենք խոտ և ջուր, իսկ մենք գնում ենք թեյ խմելու։ Հետո գալիս են ուրիշ մարզիկներ, պարապում են, և երբ բոլորը գնում են, մենք մարզիչներիս հետ նորից գնում ենք թեյ խմելու։
Թեյից հետո մայրիկս գալիս է, որ ինձ տանի տուն։ Գնում եմ տուն, լոգանք եմ ընդունում, հանգստանում եմ, ընթրում եմ և պառկում եմ քնելու։
Մտքերը՝ Յանա Մելիքյանի
Ջերմաստիճան
Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Ջերմաստիճան
Ջերմային էներգիայի աղբյուրներ
Հարցեր
1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
Կան էլեկտրոնային տեսակներ, ինֆրակարմիր տեսակներ, հեղուկային տեսակներ, մեխանիկական տեսակներ, և ջերմազգայուն ժապավեններ:
2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը բնութագրում է թե օրինակ այդ վայրում շոգ էր թե ցուրտ է:
3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Որն լինում էր հայ շոգ համ ցուրտ:
4.Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
Գիտեմ նավթ, փայտ, բենզին, բնական գազ:
5.Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան
Ջերմային էներգիան կյանքի գոյության, պահպանման և զարգացման հիմնական նախապայմանն է։ Առանց դրա Երկրի վրա կյանքն անհնար կլիներ։
6.Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:
Մեկ անհայտով գծային հավասարումների հանգող խնդիրներ.Մաս 3
Խնդիր 1
Երկու պարկում միասին կար 60 կգ շաքարավազ: Երբ առաջին պարկից 10 կգ լցրեցին երկրորդի մեջ, պարկերում շաքարավազի քանակը հավասարվեց: Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում սկզբում:
Խնդիր 2
Մտապահված թվի և 8-ի արտադրյալը 96 է: Գտի՛ր այդ թիվը:
Խնդիր 3
երկու դասարաններում միասին կա 52 աշակերտ: Առաջին դասարանում 4-ով ավելի աշակերտ կա, քան երկրորդում: Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դասարանում:
Խնդիր 4
Որդին 24 տարով փոքր է հորից, իսկ հայրը 4 անգամ մեծ է որդուց: Քանի՞ տարեկան է հայրը:
Խնդիր 5
Մտապահված թիվը 5 անգամ փոքրացրին և ստացան 15: Ո՞րն էր այդ թիվը:
Continue reading Մեկ անհայտով գծային հավասարումների հանգող խնդիրներ.Մաս 3
Աղոթքը՝ կյանքի դուռը բացող բանալի
Հօգնել, հանձնվել, չփորձել, վախենալ, կասկածել․ դա այն է, ինչը մեր մեջ է։ Դա այն բառերն են, որոնք լսելուց մեզ ենք նմանեցնում, մեր սրտի ու մտքի խառնաշփոթն ենք տեսնում։ Եվ ես չեմ կրկնի այն, ինչ կրկնում են բոլորը՝ «ամեն ինչի վրա աչք փակիր»։ Դա ամենաանհեթեթ խոսքերից մեկն է, որը լսել եմ իմ կյանքում։ Ինչպե՞ս մարդ կարող է ինչ-որ բանի վրա աչք փակել, եթե անգամ չգիտի, թե որն է դրա գլխավոր պատճառը։Եթե դու փորձես գնալ առաջ այդ խորհրդով, դա նշանակում է, որ դու կմնաս նույն տեղում։ Խառնաշփոթը կկրկնապատկվի, և վախն ու սարսափը ամբողջովին գերի կվերցնեն քեզ։Միակ խոսքն ու նախադասությունը, որ հոգիս է ինձ հուշել, սա է․ Աստված վերևում է, և քանի որ Նա վերևում է, դա նշանակում է, որ տեսնում է ամեն բան, անգամ քո ներքին՝ հոգեպես և ֆիզիկապես խնդիրները։ Մենք Աստծո որդիներն ենք։ Աստված մեզ տվել է կյանք, որ մենք հավատանք Նրան և Նրա անունը պահենք ու կոչենք վառ ու լուսավոր վայրերում։Երբ տեսնում ես, որ չես հասցնում, անկարող ես, ուղղակի աղոթիր։ Միայն աղոթքը քեզ կարող է հանգստացնել ու ջերմության մեջ պահել։ Դա մի փոքր լույս է, որը դու բարձրաձայնելով՝ Աստծու անունն ես կոչում, ով տեսնում է, որ դու Նրա կարիքն ունես։Աստված ներում է, անգամ եթե մենք սխալվում ենք։ Աստված մեզ սիրում է, անգամ եթե մենք Նրան չենք սիրում։ Կարդա Աստվածաշունչն ու Ավետարանը․ դա է քո կյանքի դուռը, դա է քո փրկությունը։ Եթե տեսնում ես, որ վատ ես, կարդա Աստվածաշունչը, աղոթիր, և Աստված կլսի ձայնդ ու միևնույն ժամանակ կգա օգնության։Եվ հիշիր․ «Ներողություն եմ խնդրում իմ այս քայլերի համար, Տե՛ր Աստված, ներիր ինձ, ես կուղղեմ արարքներս»։ Այս նախադասությունն է, որ քեզ պետք է գալու այս կյանքում։ Սա է քո կյանքի բանալին։ Եվ քանի դեռ ուշ չէ, գնա ու կյանքի դուռդ բաց արա աղոթքի բանալիով․․․․
Իմ երազանքների ճամփորդությունը։ Միքայել Թանաշյան
Իմ երազանքների ճամփորդությունը արդեն մի փոքր իրականացել է, քանի որ ես եղել եմ Իտալիայ
ում։ Այդ երկիրը ինձ շատ է դուր եկել՝ իր հին ու գեղեցիկ քաղաքներով, նեղ ու պատմական փողոցներով և համեղ ուտեստներով։ Ես հատկապես սիրել եմ այն մթնոլորտը, որը կա այնտեղ՝ հանգիստ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։ Բայց նույնիսկ արդեն այնտեղ լինելով՝ ես նորից կուզեի այցելել, որովհետև զգում եմ, որ դեռ շատ բան կա տեսնելու և բացահայտելու։
Իտալիայից հետո ես կուզենայի գնալ Իսպանիա, բայց ոչ Մադրիդ կամ Բարսելոնա։ Ես կընտրեի ավելի հանգիստ և յուրահատուկ մի քաղաք, օրինակ՝ Սևիլյա։ Այդ քաղաքը հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ, ջերմ եղանակով և ուրախ մարդկանցով։ Այնտեղ ես կուզեի շրջել հին փողոցներով, տեսնել պատմական շենքերը և զգալ իսպանական մշակույթը։
Այս ճամփորդությունը ինձ համար կլիներ ոչ միայն հանգստանալու հնարավորություն, այլ նաև նոր բաներ սովորելու ձև։ Ես կծանոթանայի տարբեր մշակույթների, կտեսնեի նոր վայրեր և կստանայի շատ լավ հիշողություններ, որոնք միշտ կմնային ինձ հետ։