Կասրծես թե դարձել եմ ես տուն․․․ (սովորել անգիր)
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Առաջադրանքներ
1.Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին։
Ըստ բանաստեղծության մայրիկը շատ բարի լավ հոգատար մարդ էր որը օրորում էր իր երեխային բայց նա այլևս չկար։
2․Գտի՛ր բնությունը պատկերող տողերը։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
3․Ընդգծված մակդիրները բացատրի՛ր․
պարզկա լեզու-հասարակ լեզու
մաշված ձեռքեր — շատ գործ անող ձեռքեր
4․Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները․
արևը հանգչում է հեռվում-արևը մայր էր մտնում հեռվում
իլիկդ խոսում է անուշ-իլիկի ձայնը մեղմ է և հաճելի
դրախտ է նորից իմ հոգում-կարծես դրախտ լինի հոգու մեջ
5․Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Տխուր ։
6․Այս բանաստեղծությունը համեմատի՛ր «Մորս համար գազել» բանաստեղխության հետ․ ինչո՞վ են նման որդիների հոգեվիճակները, ինրո՞վ են տարբերվում տրամադրությունները։
Համեմատություն չկա։ Նրանով է նման որ երկու բանաստեղծություններում նրանց մայրը արդեն մահացել էր և նրանք մեծացել էին։