181. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո ՞ր դեպքում են մեծատառով գրվում:
Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջովհասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելիհերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու«Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմումէ, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփածաղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննելտիեզերքը:
Այն դեպքում են այդպես գրվում, որովհետև հատուկ անուններ են։
182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:
Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ միանգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացինաշակերտել է ժամանակի համբավավոր գիտնականՎարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հինԵգիպտոսի ճարտարապետական հուշարձաններիմի ամբողջ թանգարան է պահպանվել:
Այս բոլոր հատուկ գոյականները առաջացել են հասարակ գոյականներից։
183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպումէ Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնիիր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր դա մի իսկական Գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի,խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ աձնանիշ և իրանիշ:
Ա խմբի բառերը անձնանիշ գոյականներ են։
Բ խմբի բառերը իր ցույց տվող գոյականեր են։
185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցինպատասանող գոյականներով:
Կենդանու ձեռքը (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:
մարդը (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Լողորդը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
Նապաստակը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
Թոռնիկ պատահմաբար (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում էմեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին: