Դդմային ընթերցարան

 

1.Պատկերացրու, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի: Նա չգիտի, թե ինչ է նշանակում դդում բառը: Փորձի՛ր բացատրել նրան:

Ես նրան կբացատրեմ, թե դդումը ինչ է։Դդումը լինում է գազարագույն, մեջը լինում են սպիտակ կորիզներ և նրան անվանում են  բանջարեղեն  բայց այն իրականում միրգ է։

2.Համացանցից փնտրիր և դուրս բեր տասը հետաքրքիր փաստ դդումի, դդումի օգտակար հատկությունների մասին:

Փաստեր դդումի մասին

1. Դդումը սովորաբար լինում է նարնջագույն: Սակայն երբեմն կարող է լինել նաև դեղին, սպիտակ, կանաչ կամ կարմիր։

2. Դդում բառը հունարեն արմատ ունի և նշանակում է մեծ եմիշ։

3. Գիտական առումով դդումը միրգ է, սակայն խոհանոցում օգտագործելիս այն օգտագործում են որպես բանջարեղեն։

4. Դդումը սովորաբար լինում է կլոր։

5. Դդումները կարող են լինել տարբեր քաշերի, երբեմն հասնելով մինչև 6 կիլոգրամի։

6. Մրցույթների համար աճեցվում են հսկայական դդումներ, որոնք կարող են կշռել մինչև 450 կգ: 2010 թվականին համաշխարհային ռեկորդը կազմեց 1000 ֆունտ։

7. ԱՄՆ-ում ամեն տարի արտադրվում է 450 միլիոն կգ դդում։

8. Որպես կերակուր դդումը կարող է պատրաստվել փռի մեջ, շոգեխաշվել, տապակվել կամ եփվել ջրում։

9. Դդմի ապուրը և բոված սերմերը շատ տարածված են։

10. Հյուսիսային Ամերիկայում դդմի կեքսը ավանդական և շատ սիրված թխվածք է։

3. Տեղադրիր լուսանկարներ, որոնք դդումը ներկայացնում են և՛ ներսից, և՛ դրսից:

4. Դդում բառով կազմի՛ր բառակապակցություններ:

Գազարագույն դդում, համեղ դդում:

5. Դդում, կորիզ, կեղև բառերով կազմի՛ր հնարավորինս շատ ածանցավոր ու բարդ բառեր:

Դդմակեղև, դդմային, կորիզոտ:

6. Դդումի մասին հորինի՛ր հանելուկ:

Այն ի՞նչն է,  այն ի՞նչը,  ունի սպիտակ կեղև, բանջարեղեն է, որին ուտում ենք Ղափամայի տոնին։

7. Դդում բառով կազմի՛ր աքրոստիկոս:

Դու շատ համեղ ես,

Դու շատ մեծ և հսկա ես,

Ու մենք  քեզ համարյա միշտ ուտում ենք Ղափամայի տոնին

Մեզ համար դու շատ առողջարար բանջարեղեն ես:

8. Գրիր բառեր, որոնք

ա. դդումի պես օգտակար են — բրոկոլի

բ. դդումի պես ամուր են — քար

գ. դդմագույն են — շապիկ

8. Paint նկարչական խմբագրում նկարիր դդում, այն կերպավորիր: Աշխատանքդ տեղադրիր այստեղ:

9. Կազմի՛ր այդ դդմային կերպարի անձնագիրը:

Անունը՝ Դդմիկ
Ազգանունը՝ Դդմիկյան
Հայրանունը՝ Դդման
Ծնվել է  հունվարի 26-ին:
Ապրում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Սիրում է արևածաղիկ:
Չի սիրում բնական հյութ:
Երազում է ունենալ ընկերներ:
Ղափամայի տոնին պարում է, որովհետև նրա ծննդյան օրն է:

9. Դդումի հետ երևակայական հարցազրույց վարիր: Գրիր, թե ի՞նչ հարցեր կուղղեիր նրան:

-Դդում, կուզեի՞ր ընկերներ ունենալ:

-Հա, շատ կուզեի ընկերներ ունենալ. դա իմ երազանքն է․

— Սիրո՞ւմ ես արևածաղիկ:

-Հա, շատ եմ սիրում:

-Լավ, ցտեսություն, շնորհակալություն հարցազրույցի համար:

-Խնդրեմ, հաջողություն։

10. Ի՞նչ է ղափաման: Գրիր, թե ինչ գիտես ղափամայի մասին: Իմացածդ ստւգիր: Ավելացրու նոր տեղեկություններ:

Ղափաման և՛ տոն է, և՛ համեղ ուտեստ է։

11. Ընտրիր այս վերնագրերից մեկն ու մի զվարճալի պատմություն հորինիր: Ինքդ էլ կարող ես նոր վերնագիր մտածել:

  1. Դդմաստանում
  2. Դդմաշենցի դդումը
  3. Կորիզների զարմանալի արկածները Դդմաստանում
  4. Դդումի արկածները
  5. Խելացի դդումը
  6. Դդումն ու ղափաման

Մի օր Դդմաստանում

Դդումը մի օր քայլում էր իր ընկերոջ հետ, բայց հանկարծ անհետանում է։ Դդումները սկսում են փնտրել:  Հինգ օրից  գտնում են: Պարզվում է, որ դդումը շատ էր վախեցել, բայց կարևորը անվնաս էր:

Continue reading Դդմային ընթերցարան