Հարցեր և առաջադրանքներ
1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II–ը։ Բնութագրե՛ք նրան։
Արտավազդ II–ը գահակալել է մ.թ.ա. 55 թ․։ Նա եղել է կրթված, խելացի և դիվանագետ արքա։ Զարգացած էր արվեստների ու գրականության մեջ, գրել է նաև ողբերգություններ։ Փորձել է վարել հավասարակշռված քաղաքականություն Հռոմի և Պարթևստանի միջև։
2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը եւ ինչպե՞ս է ավարտվել։
Կրասոսի արշավանքը տեղի է ունեցել մ.թ.ա. 53 թ․։ Այն ավարտվել է հռոմեացիների ծանր պարտությամբ՝ Կարրեի ճակատամարտում։ Կրասոսը սպանվել է։
3. Ե՞րբ է կնքվել եւ ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթեւական դաշինքը։
Հայ–պարթևական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 54 թ․։ Այն ամրապնդվել է դինաստիական ամուսնությամբ՝ Արտավազդ II–ի քույրը ամուսնացել է պարթև արքայազնի հետ։
4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը։ Ներկայացրե՛ք դրա արդյունքները։
Անտոնիոսի արշավանքը սկսվեց մ.թ.ա. 36 թ․։ Այն ավարտվեց անհաջողությամբ․ հռոմեական զորքերը մեծ կորուստներ կրեցին և ստիպված նահանջեցին։
5. Ե՞րբ եւ ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան։
Արտավազդ II–ը գերվեց մ.թ.ա. 34 թ․՝ Մարկոս Անտոնիոսի կողմից։ Պատճառը նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությունն էր և Հռոմի նկատմամբ վստահության կորուստը։
6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II–ի ընտանիքը գերության մեջ։
Գերության մեջ Արտավազդի ընտանիքը դրսևորեց արժանապատիվ վարքագիծ։ Հատկապես նրա կինը՝ Կլեոպատրան, հրաժարվեց խոնարհվել և պահպանեց թագավորական արժանապա Continue reading Հարցեր և առաջադրանքներ
Дядя Фёдор
Глава первая. Дядя Фёдор
У одних родителей мальчик был. Звали его дядя Фёдор. Потому что он был очень серьёзный и самостоятельный. Он в четыре года читать научился, а в шесть уже сам себе суп варил. В общем, он был очень хороший мальчик. И родители были хорошие — папа и мама.
И всё было бы хорошо, только мама его зверей не любила. Особенно всяких кошек. А дядя Фёдор зверей любил, и у него с мамой всегда были разные споры.
А однажды было так. Идёт себе дядя Фёдор по лестнице и бутерброд ест. Видит, на окне кот сидит. Большой-пребольшой, полосатый. Кот говорит дяде Фёдору:
— Неправильно ты, дядя Фёдор, бутерброд ешь. Ты его колбасой кверху держишь, а его надо колбасой на язык класть. Тогда вкуснее получится.
Дядя Фёдор попробовал — так и вправду вкуснее. Он кота угостил и спрашивает:
— А откуда ты знаешь, что меня дядей Фёдором звать?
Кот отвечает:
— Я в нашем доме всех знаю. Я на чердаке живу, и мне всё видно. Кто хороший и кто плохой. Только сейчас мой чердак ремонтируют, и мне жить негде. А потом и вовсе могут дверь запереть.
Easter 🐣🐇
For the qyuqyu we need to take many, many different greens and mix them with eggs, they are very tasty.
Try it
Քյուքյու պատրաստելու համար պետք է վերցնել շատ ու շատ տարբեր կանաչիներ և խառնել ձվի հետ․ դրանք շատ համեղ են։
Փորձիր
1. Ձուն խորհրդանշում է նոր կյանք եւ վերածնունդ:
2. Կարմիր գույնը հիշեցնում է Քրիստոսի արյունը:
3. Զատիկը կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ:
English
1. The egg symbolizes new life and rebirth.
2. The red color represents the blood of Christ.
3. Easter celebrates life’s victory over death.
1. Զատկին պատրաստում են չամչով փլավ, քանի որ այն ավանդական տոնական ուտեստ է։
2. Չամիչը խորհրդանշում է
քաղցրություն եւ բարեկեցություն:
3. Ընտանիքը հավաքվում է եւ միասին վայելում այս ուտեստը։
English
1. At Easter, pilaf with raisins is prepared as
a traditional festive dish.
2. Raisins symbolize sweetness and prosperity.
3. Families gather and enjoy this meal together.
Քերականություն
Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։
* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։
Մաթեմատիկա
2x+8=20
2×20-8
2x=12
x=12/2
x=6
3x-5=16
3x=16+5
x=21/3
x=7
4x+12=32
4x=32-16
x=26/4
x=5
5x-12=2x-30
5x-2x=-30+12
3x=-18/3
x=-6
-3x+8=4x-20
-3x-4x=-20-8
-7x=-28/-7
x=4
10x-15=-2x+9
10x+2x=9+15
x=6/24
x=6
8x-50=2x+10
8x-2x=10+50
6x=60
X=6/60
X=10
-6x-10=-4x-2
-6x+4x=2+10
-10x/12
-5x-7=-10x+13
-5x+10x=13+7
5x=20
X=20/5
X=4
15x-3=20x-18
15x-20x=-18+3
-5x=-15
X=-15/-5
X=3
-4x+6=2x-12
-4x-2 x=-6+12
-6x=6
X=-6/6
X=-1
7x+3=24
7x=24-3
7x=21
X=21/7
X=3
8x-4=2x+20
8x-2x=4+20
6x=24
X=24/6
X=4
9x+4=4x+29
9x-4x=-4+29
5x=25
X=25/5
X=5
2x+18=5x-3
2x-5x=-18+3
-3x=-21
X=-21/-3
X=7
8x-4=2x+20
8x-2x=20+4
6x=24
X=24/6
X=4
12x+2=7x+22
12x-7x=-2+22
5=20
X=20/5
X=4
-2x + 15 = 3x — 5
-2x-3x=-15-5
-10x=-10
X=-10/-10
X=1
Русский язык
4. Подберите синонимы к данным словам и словосочетаниям. Составь- те с ними предложения. Наиболее удачные предложения запишите.
Соперник, одинаковые (шансы), одержать победу, потерпеть поражение, исключить спортсмена из соревнований.
Соперник- противник, конкурент
Одинаковые (шансы) — равные, одинаковые
Одержать победу — победить, выиграть
Потерпеть поражение -проиграть, уступить
Исключить спортсмена из соревнований — дисквалифицировать, отстранить
5. Подберите антонимы к данным словам. Составьте с этими словами предложения.
Первый, проигрыш, хороший (ход), выигрыш, поражение, редко, меньше, тишина, выиграть.
Первый — последний
Проигрыш — выигрыш
Хороший — плохой
Ход — стоянка / остановка
Выигрыш — проигрыш
Поражение — победа
Редко — часто
Меньше — больше
Тишина — шум
Выиграть — проиграть
Easter 🐣🐇

Easter is one of the most important holidays for Armenian people. It is celebrated in spring and symbolizes new life, hope, and joy. On this day, Christians remember the resurrection of Jesus Christ.
In Armenia, families usually start the day by going to church and taking part in the Easter service. After that, they gather at home with their relatives and friends.
One of the most popular Easter traditions in Armenia is decorating eggs, usually in red color. Children enjoy playing Easter games. Families also prepare traditional Easter dishes, such as fish, rice with raisins, and sweet bread or cake.
Easter is a warm family holiday for Armenians. It brings people together and fills their homes with love, happiness, and faith.
Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»
«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:
Առաջադրանք
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ասելիքն այն է որ պետք չէ մեկ մարդուց նեղանալ որ նա քեզ վրա ջղայնանում է քանի որ նա իր հոգու խորքում քեզ շատ էր սիրում
Մեղադրիր կամ արդարացրու հորը:
Ես արդարացնում եմ նրա հայրիկին քանի որ նա պատահական է ջղայնացել իր որդու վրա։
Բառարանի օգնությամբ գտիր նշված բառերի հոմանիշները:
Խոնավ-թաց
Ծածուկ-գաղտնի
Կարդալ-ընթերցել
Գիտակցել-հասկանալ
Կոպտել-ճղայնանալ
Կշտամբել-անարգել
Ագահաբար-ժլատաբար
Նվաստանալ-ցածրանալ, իջնել
Երկչոտ-վախկոտ
Տխուր-անտրամադիր
Կտրուկ-արագ
Ահավոր-երկյուղալի
Նողկալի սարսափ-զվելի, ուժեղ վախ
Հրաշալի-սքանչելի
Անկեղծ-սրտաբաց
Արշալույս-արևածագ