Փոխադարձ կապեր

Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված են անկենդ ֆբան և կենդանի բնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը լինելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների հետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ,  այիսնքն դրանք անտեսանելի կապեր են: Բայց գիտությունն օգնում Է մեզ հասկանալ և բացատրել այդ փոխադարձ նուրբ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք:Եղել են ժամանակներ, երբ մարդը լավ չիմանալով բնության օրենք­ները, անխնա ոչնչացնում է բոլոր գիշատիչ կենդանիներին’ գայլերին, աղվեսներին, ուրուրներին, որպեսզի պաշտպանի օգտակար և գեղեցիկ կենդանիներին: Հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել Էին գայլերին, սկսեցին ոչնչանալ, օրինակ, նաև եղջերուները: 

Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայության պատճառով կրծողներն այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը: Օգուտի փոխարեն վնաս ստացվեց։ Մեկ այլ օրինակ: Դաշտերի ու անտառների վնասատու միջատներին ոչնչացնելու նպատակով մարդն օգտագործում է թունաքիմիկատներ: Բայց դրանցից ոչնչանում են ոչ միայն վնասատու միջատները, այլ նաև օգտակար կենդանիները, քանի որ այդ թույնը ազդում է նաև նրանց վրա:

Բնության մեջ եղած փոխադարձ կապերի դերն այնքան կարևոր է, որ եթե մի տարածքում բնության որևէ բաղադրամաս փոփոխվում է, ապա փոփոխության են ենթարկվում մյուս բոլոր բաղադրիչները: Օրինակ՝ եթե անտառապատ որևէ տարածքում պակասում է խո­նավությունը, ապա անտառը վերածվում է ընդարձակ մարգագետնի: Դրա հետևանքով էլ վերանում են անտառային կենդանիները, ուժեղանում է հողի քայքայումը, քանի որ վերանում են նաև հողը ամուր պահող ծառերի արմատները: Եվ արդյունքում առաջանում է բոլորովին նոր բնական տարածք:

Առաջադրանք

Նշեք կենդանի և անկենդան բնության 5-ական օրինակ։

Կենդանի բնություն֊Ծառ,գայլ,ծաղիկ,աղվես,հող,մարդ,խոտ։

Անկենդան բնություն֊Քար,ժայռ,գետ,օվկիանոս։

Եթե մեղու չլինի փոշոտում չի լինի։

Եթե բանան չլինի կապիկ չի լինի։

Եթե ծաղիկ չլինի մեղր չի լինի։

Եղնիկներ

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։

 

Continue reading “Եղնիկներ”

Մայենիի մայիսյան ֆլեշմոմբ

Անուն, ազգանուն
Միլենա Դաղբաշան
Դպրոց*
Հարավային դպրոց
Դասարան*
4-րդ դասարան
1. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․

մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական
փոքր
Բացի փոքր բառից բոլոր բառերը հոմանիշներ են։

Continue reading “Մայենիի մայիսյան ֆլեշմոմբ”

Աշխատանք 4

Աշխատանք 4. Տեսանյութ պատրաստի՛ր դպրոցում քո սիրելի վայրի մասին:
  • Ընտրի՛ր վայրը:

Իմ դպրոցի սիրելի վայրերից մեկը բակն է։

Բարև ձեզ ես Միլենան եմ 10 տարեկան, հարավային դպրոցի 4/2 դասարանից։Ես այսօր կպատմեմ իմ դպրոցի սիրելի վայրերից մեկը։Իմ սիրելի վայրը բակն է։Ես բակը շատ եմ սիրում, որովհտև մեր բակում կա լիքը պտղատու ծառեր։ Կա ծիրանենի, բալենի, թթենի, սալորենի, դեղցի ծառ և լիքը ծառեր։ կա անուշ թթվածին, ամռանը կա տարբեր չափսերի լողավազան, կա թատրոն ավտոբուս, և կա մեծ ֆուտբոլի դաշտ։Մենք ամռանը ծառերից ուսուցիչների հետ ծիրան և լիքը համեղ մրգեր ենք ուտում և նաև պիցցա էնք պատրաստում,  երգ ենք դնում և լողավազանի մեջ պարում  ուտում ենք։Դպրոցի բակում մենք հեծանիվ ենք վարում և լիքը  խաղեր ենք խաղում։Իսկ հիմա ցույց տամ բակը։Այսքանը ցտեսություն։

  • Անցի՛ր գործի:
  • Հիշի՛ր. տեսանյութը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ, ավարտ և հետաքրքիր վերնագիր:

Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Continue reading “Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»”

Ջ. ՌՈԴԱՐԻ «ԹԱՐՍ ՀԱՐՑԵՐ»

ԿԱՐ-ՉԿԱՐ ՄԻ ՏՂԱ, ՈՐՆ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ՍՐԱՆ-ՆՐԱՆ ՁԱՆՁՐԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՀԱՐՑԵՐՈՎ: ՀԱՐՑԵՐ ՏԱԼՆ, ԻՀԱՐԿԵ, ՎԱՏ ԲԱՆ ՉԷ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ՀԱՐՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԵԼԻ Է, ԲԱՅՑ ՎԱՏՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅԴ ՏՂԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

  1. Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

 

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:

 

  1. ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ

 

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատն-լավ

Սովորական-անսովոր

Պարզ — բարդ

Երկար-կարճ

  1. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա,սեղան:

Գովելի,

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է

Ձանձրալի

բ/չէր կարողանում

Անկարող

գ/դնեն

Դիր

դ/դարձավ

Դարձել

8. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:

Կաղամբ

10. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Տղան շատ հարցասեր է:

11. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

12. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

13. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր

14. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

Արարատի մարզ

Տարածք ՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400 Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից՝ Թուրքիային

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերն ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է՝

Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Երախի լեռներ, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաշղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա:Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը: Պատկեր:Ararat.svg

English

9.

1)Did Susie play foodball last sturday ?

Yes she did.

2) Did it snow last winter. ?

No, it didn’t.

3) Did mum and Dad frish work late last night ?

Yes, they did.

4) Did Mark watch TV yesterday ?

Yes, he did.

5) Did the cildren walk to school yesterday morning ?

Yes, dey did.

6) Did you visit frients last week ?

Yes, I did.

 

10.

1) Did you cook  breakfast yesterday morning ? No, I didn’t.

2) Did the boys watch a film last  night ? Yes, day did.

3) Did mum clean the house yesterday ? No, she didn’t.

4) Did your grandparents visit you last weekend ? Yes, day did.

5) Did Stave play basketball last weekend? Yes he did.

6) Did you and Clarie clean your rooms last MOnday ? No, we didn’t.

 

11.

1) Did the girls play tennis?

No, they didn’t

2) Did mum listen to music?

Yes, she did.

3) Did dad sook burgers.

Yes, he did.

4) Did dogs stay in the car.

No, it didn’t.

5) Did the boys collect shells.

Yes, he did.

6)Did it rain.

No, it sisn’t.

Զանցել գործիքագոտուն