Մայրենիի ստուգատես: Աշխատանք 2

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:
Ա․ շատախոս, հուզված, ճաշոտ, քաղցր, զվարթ
Բ․ գրպան, աթոռ, ժամացույց, գլխարկ, լուսին
Շատախոս լուսինը
Կար-չկար մի շատախոս լուսին կար։ Այդ լուսինը ամեն օր խոսում էր արևի հետ։Բայց մի օր արևը նրանից նեղացավ։ Լուսինը ասաց,
―Ինչու՞ ես նեղացել։
Արևը ասաց․
―Ես նեղացել եմ, որովհետև դու շատ֊շատ ես խոսում։
Լուսինն ասաց․
―Լավ, շատ չեմ խոսի։
Բայց նա կրկին սկսեց շատ խոսել։ Արևը նորից նեղացավ։ Լուսինն ասաց․
―Ինչու՞ ես ինձանից նեղանում։
Արևն ասաց․
―Բա ինչ անեմ, դու կրկին շատախոսում ես։
Ասաց լավ և այլևս չխոսեց։ Բայց մի օրը արևը զարմացած հարցրեց լուսինին․
―Ինչու՞ չես խոսում այդքան շատ։
Լուսինն ասաց․
―Չէ որ դու ես ինձ ասել, որ ես այլևս չշատախոսեմ։
Արևն ասաց․
―Լավ, կարող ես շատախոսել, և լուսինը սկսեց կրկին շատախոսել։