Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:

Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և նկարազարդի՛ր։

 

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:

Ձյուն,խոտ,գայլ,շաքարավազ,երկինք,որոտ,տանձ,խնձոր։

Սպիտակ ձյուն,կանաչ խոտ, գորշ գայլ,քաղցր շաքարավազ, մեծ երկինք, գեղեցիկ որոտ, դեղին տանձ, կարմիր խնձոր։

  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի՛ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։

Չարաճճի շաքարավազ

Կար մի շաքարավազ այն ամեն օր թափվում էր։Իսկ իրենց մայրիկը ջղայնանում էր իրենց վրա։Նրանք մի օր ընկան գետնին բայց մայրիկը նրանց չվերցրեց;Ասաց դե, որ այդպես է մնացեք այդպես կիմանաք։Մեկ օր անց մայրիկը նրանց վերցրեց գետնից և այլեվս նրանք չնգան գետնին։

  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։

Եթե երկինքը հասներ ամփողջ քաղաքը ուժեղ փոթորիկ և անձրև կլիներ։

  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրի՛ր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։

Ելակ

րոպե

կրակ

ինքնաթիռ

նկարում

քար

Ինքնաթիռը ելակ է նկարում։Իսկ րոպե անց կրակոտ քար է անցնում։

  • Ի՞նչ կլիներ, եթե․․․․․: Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Լրացուցիչ աշխատանք

  • Նկարազարդի՛ր հեքիաթդ,  ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:

Լրացուցիչ ընթերցանության նյութ

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով