Ածական

фаэԱմեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր֊գեղեցիկ,հմայիչ,բարի։

Եղբայր֊հզոր,ուժեղ,խելացի։

Մայր֊աշխատասեր,հիասքանջ,հոգատար։

Հայր֊ընկերասեր,խիզախ,անվախ։

Տատիկ֊սիրելի,պայծառ,սիրելի։

Պապիկ֊Անվախ,ուժեղ։

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ,անվախ,քարել,մայրենի,երկնային,արևոտ,փայտե,լեռնային,փողոցային,երկաթե,օդային,ծաղկե,եղբայրական,ոսկե,արծաթե,ծովային,Ամերիկյան,Ֆրանսիական ,Գերմանիական։

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ պահանջ
խիստ առատ
սաղարթ գին
հորդ խիտ
աստղ տերև
փուշ զարդ
քաղցր վազ (ք)
արագ համ
գիրկ բաց
    Թանկ+ա+գին=թանկագին
    Խիստ+ա+պահանջ=խստապահանջ
    Սաղարթ+ա+խիտ=սաղարթախիտ
    Հորդ+ա+առատ=հորդառատ
    Աստղ+ա+զարդ=աստղազարթ
    Փուշ+ա+տերև=փշատերև
    Քաղցր+ ա+համ=քաղցրահամ
    Արագ+ա+վազ=արագավազ
    Գիրկ+ա+բաց=գրկաբաց
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր վարպետ
սրատես կրակ
թեժ ծերունի
սլացիկ արծիվ
հմուտ բարդի
հորդ անձրև
վարար կատակ
մեղմ գետ
սրամիտ հովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային —  դաշտային,հարավային,անկյունային,հանքային:

— ոտ –ժանգոտ,փշոտ,կրակոտ:

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –գունավոր,վտանգավոր,ահավոր,խորհրդավոր,գլխավոր:

— եղ –հաճարեղ,համեղ,ուժեղ,շքեղ:

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –տոնական,ժողովրդական,վճռական:

-ալի –զարմանալի,հրաշալի,հուսալի:

-ուն –նախշուն,փայլուն,փխրուն:

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Ավելի երկար,ամենից երկար, ամենից խոշոր, ամենից հաճախ,պակաս աղի է,ամենից քիչ,ամենից շատ:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա.ցույց են տալիս համը և չափը:

Բ.Ցույց է տալիս համերի տարբերությունը և չափերի տարբերությունը:

Գ.Ցույց են տալիս համի առավելությունը և երկարության առավելությունը:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-աամենից վատ-վատագույն

Գեղեցկագույն-ամենիից գեղեցիկ-ամենագեղեցիկ

Բարցրագույն-ամենաբարձր-ամենից բարձր

Ամենաազնիվ-ամնից ազնիվ-ազնվագույն

Ամենից հզոր-ամենահզոր,հզորագույն,

Ամենից ահեղ-ամենաահեղ,ահեղագույն

Համեստագույն-ամենահամեստ,ամենից համեստ

Ամենա հին-ամենից հին-հնագույն

Ամենից ծանր-ամենածանր,ծանրագույն

Ամենալուրջ-ամենից լուրջ,լրջագույն

Ամենից խոշոր-ամենախոշոր,խոշորագույն

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր  քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմատչել ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ  առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր  լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է թափանցիկ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու մաքուր ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը հարուստ է գեղատեսիլ լճերով : Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով