«Ի՞նչ է ընկերությունը»

Մի անգամ  ես և ընկերուհիս որոշեցինք գնալ անտառ և հաճելի օր անցկացնել։Մեր հետ  վերցրեցինք տարբեր հետաքրքիր խաղեր և ուտելիքներ։Գնացինք անտառ ծածկոցը փռեցինք խոտերի վրա և սկսեցինք խաղեր խաղալ։Մենք խաղացինք մի քիչ բատմինտոն իսկ հետո սովածացանք և որոշեցինք հաց ուտել։Երբ ես փնտրում էի ուտելիքով լի պարկս  նկատեցի, որ այն ճանապարհին կորցրել եմ։Իմ ընկերուհին  չթողեց, որ ես տխրեմ։Նա հանեց իր ուտելիքները և կիսեց իմ հետ, չէ որ մենք ընկերուհիներ ենք։Մենք միշտ նեղության պահին օգնում ենք իրար, ինչպես իսկական ընկերները: Իմ համար ընկերությունը իրականում այ այսպիսին պետք է լինի։ Իրական ընկերները ամեն բանով իրար հետ կիսվում են և իրար համար ոչինչ չեն խնայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով