Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ


(մաս 1)

  1.  Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու

սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ
1. Կապույտով ընդգծի՛ր «ո՞վ» հարցին պատասխանող բառերը:
2. Կարմիրով ընդգծի՛ր «ովքե՞ր» հարցին պատասխանող բառերը:
3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշները:
Խորամանկ — միամիտ
Սխալ — ճիշտ
Ավել — պակաս
Ծեր — ջահել
Մոտենալ — հեռվանալ
4. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:
Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ
Գյուղամեջ, մատնաչափ, զանգակատուն,տղամարդ:
5. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:
Նրանք շատ միամիտ մարդիկ էին:
Գյուղամիջում մի եկեղեցի կար:
Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով