Թվական

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասինը

95-իննսունհինգ

51-հիսունմեկ

64-վատսունչորս

60-վաթսուն

35-երեսունհինգ

40-քառասուն

80-ութսուն

82-ութսուներկու

99-ինսունինն

100-հարյուր

200-երկու հարյուր

900-ինն հարյուր

126-հարյուր քսանվեց

931-ինն հարյուր երեսունմեկ

1000-հազար

20 000-քսան հազար

3006-երեք հազար վեց

5800-հինգ հազար ութ հարյուր

9325-ինն հազար երեք հարյուր քսանհինգ

1 000 000-մեկ միլիոն

3 245  614-երեք միլիոն  երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ֊երորդ

4-րդ֊չորորդ

5 -րդ֊հինգերորդ

6-րդ֊վեցերորդ

7 -րդ֊յոթերորդ

8 -րդ֊ութերորդ

9 -րդ֊իններորդ

10 -րդ֊տասներորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

ՈՒթսուն,ութսուներկու,ութսունչորս,ութսունվեց,ութսունութ։

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Վաթսունմեկ,վաթսուներեք,վաթսունհինգ,վաթսունյոթ,վաթսունինը։

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Յոթ չափի´ր, մեկը կտրի´ր:

Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ:

Մեկ խոսի´ր, յոթը լսի´ր:

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս,ութ հարյու քառասունյոթ, վեց հազար ինն հարյուր ութսունհինգ,հարյուր կսան հինգ հազար քառասունվեց,վաթսունութ,իննսունհինգ,տասնհինգ,հիսունութ,վեց հարյուր իննսուն յոթ,ութսունինն։

  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –Մեծություն,մարդ,թիվ,վազք,սենյակ,մայրիկ,դուռ,դատավոր։

Ածականներ –Մեծ,լավագույն,ամենաերկար,դաժան,վերջին,լուսավոր,դատարկ։

Թվականներ —Չորորդ,հինգ,երորդ,հինգերորդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով