Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը։ 

Սնուցած֊Սնունդ տալ, կերակրել

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Շյուղ֊ծղոտ,չոփ։

Այժմ֊հիմա,այս պահին։

Սնուցած֊Սնունդ տված

Հափշտակեց֊գրավեց,վերցրեց

Կրկին֊նորից

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Ծիծեռնակի հուշերը

  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը Ծիծեռնակն է։

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Այս բանաստեղծության ծիծեռնակը ուներ մկրատաձև պոչիկ, սուր եղունկներ, փորը սպիտակ, մարմինը սև։

  1. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Ծիծեռնակը ամեն անգամ շինում և կարկատում է իր բույնը, բայց ամեն անգամ ետ վերադառնալիս տեսնում էր իր տունը քանդված։Նա շատ միայնակ էր, տխուր էր, բարի ։

  1. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Ծիծեռնակ Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև նա չի հանձնվում։

  1. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Կար մի ծիծեռնակ նա ամեն տարի վերադառնում էր իր տուն և տեսնում էր տունը ավերված։Նա չէր հանձնվում, նա գեղեցիկ երգում էր և տուն էր շինում։Բայց նա հիշում էր իր ձագերին։

  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Հիշողություն է վերնագրած, որովհետև ամբողջ բանաստեղծությունը ծիծեռնակի հիշողույթունների մասին էր։

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

 

  1. վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  2. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  3. Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  4. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  5. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  6. Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  7. Եթե ծիծեռնակը բարձ
  1. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
Երկու պատմվացքում էլ ծիծեռնակի ձագերին հափշտակում է թշնամին և նրանք ծանր են տանում իրենց ձագի կորուստը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով