Աստրիդ Լինդգրեն «Կառլսոնի մասին»

  Կառլսոնի արկածները

Այս գրքի հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։ Նա նաև գրել է «Երկարագուլպա Պիպին», «Էմիլը Լյոնեբերգից», « Ավազակի դուստր Ռոնին» և այլ գրքեր։

Այս գրքի հերոսներն են մի ամենասովորական փոքրիկ տղան՝ Սվանտե Սվանտեսոնը, Կառլսոնը, ով ապրում էր տանիքում։ Նա փոքրիկ, համառ մի գիրուկ էր։

Ստոկհոլմ քաղաքում ապրում էր մի սովորական ընտանիք։ Այդ ընտանիքում ապրում էր մի փոքրիկ

Ինձ ամենից շատ դուր է եկել այն հատվածը, երբ Կառլսոնը սկսում է գալ տղային հյուր, քանի որ տղան միշտ շատ տխուր է լինում և միայնակ։ Կառլսոնը դառնում է նրա անբաժան ընկերը և տղան այլևս չի ձանձրանում, չի տխրում։

Ես այս գրքից սովորեցի, որ լավագույն ընկերները անփոխարինելի են։

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, թեև փոքր տարիքից մուլտֆիլմը ևս դիտել եմ և շատ եմ սիրել։ Ինձ համար շատ ետաքրքիր և զվարճալի կերպար է Կառլսոնը։ Հատկապես զվարճալի է այն, թե որքան շատ է սիրեւմ քաղցր ուտել Կառլսոնը։

 

 

Ղազարոս Աղայան «Հազարան Բլբուլ»

                               Ղազարոս Աղայան «Հազարան Բլբուլ» 

Պատմվածքը մի թագավորի մասին է, որը շատ հարուստ, բերքառատ այգի է ունենում։ Մոտենում է մի աղքատ մարդ և ուզում է օգտվել թագավորի այգուց, սակայն թագավորի այգեպանը թույլ չի տալիս ոչմի բանից օգտվել։ Այդ աղքատ մարդը զայրանում է և անիծում է ամբողջ բերքն ու բարիքը։ Թագավորն ունենում է երեք տղա։ Նրանցից երկուսը երորդին տգետ են անվանում։ Մի անգամ թագավորը մտահոգ է լինում և տղաները հարցնում են, թե ի՞նչ է պատահել։ Թագավորը պատասխանում է, որ այգին են անիծել և հազարան բլբլուլ է պետք բերել, որպիսի այն ծլվլա և կրկին բերք ու բարիք տիրի այգով մեկ։ Երեք տղաները ընկնում են ճանապարհ, որպիսի գտնեն հազարան բլբուլին։ Ճանապարհին մի ծերուկի են հանդիպում, որից տղաները հարցնում են ճանապարհը։ Նրանցից մեծը գնում է Բաղդատ քաղաք և այնտեղ մի պալատ տեսնելով, որոշում է մնալ այդ պալատում ապրել, քան թե գնալ և զոհվել։  Միջնեկ եղբայրը գնաց Խորաստան, շատ փորձանքների մեջ ընկավ, ինչ ուներ ծախեց, կերավ և դարձավ բաղնիքի ծարա։ Փոքր եղբայրը գնաց հասավ այնպիսի տեղեր, որտեղ ամեն ինչ կարմիր էր։ Գնաց հասավ  մի շատ շքեղ ապարանքի։ Մեկել մի փերի տեսավ, որը նրան ձայն տվեց․

֊Ո՞վ ես դու, փախիր, քանի դևը չկա։

Բայց տղան չլսեց և մնաց այնքան մինչև եկավ դևը։

Այդ դևը մռնչալով եկավ տղայի վրա և հարվածեց նրան մի քանի անգամ։ Բայց տղային միևնույնն է ոչինչ չէր լինում։ Արին իր նետն արձակեց դևի վրա և սպանեց նրան։ Արին գնաց աղջկա մոտ և նրանք շատ ուրախացան, իսկ աղջկանից  նշան արավ իր մեծ եղբոր համար, իսկ ինքը շարունակեց իր ճանապարհը։

Գնաց հասավ մի սև քաղաք, որտեղ ամեն ինչ սև էր և կար մի մեծ սև ամրոց, իսկ ամրոցում մի գեղեցիկ աղջիկ։ Աղջիկը խնդրեց նրան հեռանա, քանի դեռ դևը չի եկել, բայց նա հրաժարվեց հեռանալ։ Մեկել սև դևը  եկավ։ Փորձություններից հետո յոթ գլխանի դևին էլ տղան սպանեց։ Այս անգամ այս աղջկանից տղան նշան առավ իր միջնեկ եղբոր համար և կրկին ճանապարհը շարունակեց։

Գնաց ընկավ մի ամայի, նավերով լի, մարդկանց ոսկորներով պատված քաղաք։  Այդ ոսկորները նրան խնդրում էին հետ գնալ, բայց նա ճանապարհը շարունակեց և հասավ մի սպիտակ ամրոցի, որտեղ մի գեղեցիկ և վախեցած աղջիկ կար։ Մեկել հայտնվեց սպիտակ դևը։ Այս դևը հասկացավ, որ տղան մինչ իրեն հասնելը սպանել է իր մյուս երկու եղբայրներին։ Երեք անգամ զարկելով նա սպանեց դևին։ Աղջիկը դուրս վազեց  և ասաց, որ իրար հետ նշանվեն։ Տղան համաձայնվեց և շարունակեց ճանապարհը։

Գնաց հասավ մի մեծ ապարանքի, բոլոր փակ դռները բացեց, բոլոր բաց դռները փակեց։ Որքան սխալ բան կար պալատում, ուղեց։ Նա վերջապես հայտվեց հազարան բլբոիլի սենյակում, որը մի հրաշք թռչուն էր։ Գնաց, իր հետ վերցրեց իր և եղբայրների նշանածներին և գնաց այն ճանապարհի մոտ, որտեղից իր եղբայրների հետ էր բաժանվել։ Տեսավ չկան եղբայրները, գնաց սկսեց ման գալ քաղաքներով, գտավ իր եղբայրներին և հետ եկան երեքով իրենց նշանածների մոտ։ Ճանապարհ ընկան դեպի իրենց աշխարհը։ Որոշեցին ճանապարհին լողանալ, ջուրը մտան և Արինի եղբայրները որոշեցին վնասեն իրենց եղբորը, որ հազարան բլբուլը իրենք տանեն հորը։ Նրանք թողեցին եղբորը կապած, գնացին աղջիկներին վերցրեցին և ասացին, որ Արինը խեղդվել է, պետք է առանց նրա գնան թագավորություն։ Գնացն հասան պալատ և հորը հանձնեցին բլբուլին, իսկ եղբոր մասին ասեցին, թե խեղդվել է ծովում։ Թագավորը հասկացավ, որ մի բան այն չէ։ Արիի մոտով թռչուններ էին անցնում, ովքեր օգնեցին նրան և արձակեցին։ Նա գնաց պալատ և որոշեց հեռու մնա պալատից։ Մի քանի օր է անցնում, Արին որոշում է հորը ճիշտը պատմել և մոտենալով հազարան բլբուլին, խնդրում է ծլվլալ։ Հազարան բլբուլը ծլվլում է, և ամբողջ այգին կրկին կանաչում ու ծաղկում։ Հայրը թագավորությունը տվեց Արիի իշխանության տակ։

 

 

 

Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

                                                                      Երկարագուլպա Պիպին

Գրքի հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։

Գլխավոր հերոսը Երկարագուլպա Պիպին է։  Մյուս հերոսներն են․

Թոմին, ով քաղաքավարի և բարեսիրտ տղա է, Պիպիի հարևանը և ընկերը։

Անիկան, ով Թոմիի քույրն է, ամաչկոտ, համեստ աղջնակ։

Էֆրաիմը՝  Պիպիի հայրը։

Պարոն Նիլսոնը՝ Պիպիի կապիկը։

Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ Պիպին փրկեց հրդեհի պատճառով ծառի վրա մնացած փոքրիկներին։ Այդ փոքրիկները բարձրացել էին ծառի վրա և չէին կարողանում իջնել, քանի որ ուժեղ հրեհ էր։ Նույնիսկ հրշեջները չէին կարողանում նրանց փրկել և մի մեծ ամբող կանգնած նայում էր այդ երեխաներին և լացում։ Այդ նպահին հայտնվում է Պիպին և Պարոն Նիլսոնի օգնությամբ մի երկար պարան կապելով ծառին ՝ փրկում է նրանց։

Ինձ համար այս պատմվածքի մեջ շատ զվարճալի հատվածներ կան, բայց ամենից զվարճալի հատվածը հետևյալն է․

Պիպին գոչեց.
— Հիմա մենք բլիթներ կթխենք:
Իսկ հետո երեք ձու վերցրեց ու վերև շպրտեց: Մեկը շրխկաց նրա գլխին ու ջարդվեց, դեղնուցն էլ
ներքև հոսեց ու լղոզեց աչքերը: Բայց մյուս երկուսը հասցրեց ճարպկորեն որսալ կաթսայով, որի
մեջ էլ հենց ջարդվեցին:
— Ես շատ եմ լսել, որ դեղնուցը օգտակար է մազերի համար,— ասաց Պիպին ու սրբեց աչքերը:—
Կտեսնեք՝ հիմա մազերս էնպես կաճեն, թող ու փախիր: Բրազիլիայում ընդհանրապես բոլոր
մարդիկ գլխներին ձու քսած են ման գալիս, դրա համար էլ ոչ մի ճաղատ մարդ չկա:

Իսկ ինձ  համար ամենից տխուր հատվածը այն է, որ Պեպին չունի հայրիկ և մայրիկ։ Որքան էլ, որ պատմվածքում Պեպին ասում է, որ իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը սևամորթների թագավոր, և փորձում է ցույց տալ, թե չի տխրում, ամեն դեպքում նա միայնակ է այքան փոքր տարիքում։

Ես կցանկանայի նմանվել Պեպիին, քանի որ նա շատ ուժեղ աղջնակ է, շատ ինքնուրույն է, և ցանկացած իրեն հանդիպած դժվարություն կարողանում է հեշտությամբ և առանց լարվելու հաղթահարել։ Ինձ շատ է դուր եկել հերոսուհու դրական, խիզախ տեսակը։

Պիպիի հերոսուհուց ես սովորեցի, որ պետք է միշտ խիզախ լինել, անկախ նրանից, որ դու դեռ երեխա ես։ Պետք է որևէ բանից չվախենալ։ Սովորեցի, որ պետք է ակտիվ ապրել։

Եթե ես հեղինակը լինեյի, առաջին հերթին կփոխեյի այն, որ Պեպիի հերոսուհին կունենար ծնողներ, և այդքան չէր երազի իր հոր վերադառնալու մասին և իր մոր հրեշտակ լինելու մասին։

 

 

 

                              

 

Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»

 

  Երկնագույն նետի ճանապարհորդությունը

 

Գրքի եղինակը Ջաննի Ռոդարին է։ Նա գրել է բազմաթիվ գրքեր, որոնցից են․

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Անտեսանելի Տոնինոյի արկածները

«Չիպոլինոյի արկածները»

«Հեքիաթներ հեռախոսով», և այլն։

Երկնագույն նետի ճանապարհը գրքի գլխավոր հերոսը Ֆրանչեսկոն է, ով տղա է՝ մի աղքատ ընտանիքից։ Նա տխուր, շատ արդար, խելացի տղա է։ Այդ տղան շատ տխուր է լինում, քանի որ խաղալիքներ է երազում, բայց քանի որ անցած տարվա ամանորի խաղալիքների պարտքը դեռ իր ծնողները չէին մարել, նա այդ տարի այլևս նվերներ ամանորին չէր ստանալու։ Իսկ նա անընդատ խաղալիքներ էր երազում։

Ինձ գրքի միջից շատ է դուր գալիս հետևյալ  հատվածը․

Ինձ գրքի միջից շատ է դուր եկել այն հատվածը, երբ գողերը ստիպում են Ֆրանչեսկոյին մտնել պատուհանից խաղալիքների խանութ և նրանց համար գողություն կատարել։ Ֆրանչեսկոն լինելով արդար և խելացի տղա, այլ ծրագիր է մշակում և այնպես է անում, որպիսի գողերը չկարողանան գողանալ խաղալիքները։  Նա մտնում է պատուհանից խանութ, որպիսի գողերի հրամանով ներսից օգնի բացել դռները, բայց Ֆրանչեսկոն հասկանում է, որ, եթե չօգնի դուռը բացել, գողերը չեն կարողանա մտնել ներս պատուհանից ևբ իրեն վնասել, և միևնույն ժամանակ չեն կարողանա խաղալիքները գողանալ։

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը։ Ես իմ ընկերներին կպատմեմ մի փոքր այս գրքի  մասին, կասեմ, որ մի խեղճ և արդար տղայի մասին է, որի արցունքները տեսնելով խաղալիքները խղճում են նրան և որոշում են գնալ իր մոտ, որպիսի նա ճտխրի։ Կարծում եմ սա հետաքրքրություն կառաջացնի և նրանք կսկսեն կարդալ գիրքը։