Աղբյուր Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
Ճահիճ-մորուտ

Տոթակեզ-շոգից հոգնած

Շինել-սարքել

Բխել-թափվել
2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Աղբյուրը բխում էր սարի լանջից։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը սառնորակ է և համով։

4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
Ով որ, քեզ պատրաստել է,  թող նրա  կյանքը երկար լինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով