Ի՞նչ են ուտում թռչունները (տեղեկատվական)
Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:
Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ․․․ Չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:
Միջատակեր թռչունները միջատ են ուտում:
Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:
Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:
Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:
Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդներ։
- Դո՛ւրս գրիր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:Գառնագգը ոսկորներ է կուլ տալիս։
- Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ գառնանգղի մասին