Ճամփորդապատում դեպի ՈՒշի, Աստվածընկալ

Մենք երեկ գնացել ենք Արագածոտնի մարզ՝ Աստվածընկալ եկեղեցի։ Այնտեղ բարձրացել ենք սարը,  բայց այնտեղ կային թրթուրներ և մենք նրանցից վախենում էինք ։ Իսկ հետո մտանք եկեղեցի  և երգեցինք եկեղեցական երգեր ։ Եկեղեցուց դուրս գալուն պես իջանք սարը և գտանք կանաչ, հարթ հատված։ Այնտեղ  ազգային տարբեր խաղեր խաղացինք։  Խաղերը խաղալուց հետո նստեցինք մեզ սպասող ավտոբուսը և գնացի ՈՒշի գյուղ։Այնտեղ մի փլված եկեղեցի կար, որի քարերի վրա գրված էին թվեր։ Իմ ընկերներից  Էլինարը աստիճաններ գտավ, որոնցով բարձրացանք  և  եկեղեցուց մնացած հուշեր տեսանք։ Դպրոց գնալու ճանապարհին մի դաշտի մոտ կանգ առանք, որտեղ  շատ֊շատ ծաղիկներ էին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով