« Կույրերի կարծիքը «Խոսող ձուկը» հեքիաթի մասին»

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու տեսնում է 4 կույր մարդ է մոտենում։ Նրանք սկսում են շոշափել ձկանը։ Առաջինը կպնում է պոչին՝ ասում է, թե թուփ է։ Երկրորդը կպնում է թեփուկներին՝ ասում է, թե ասեղ է։ Երորդը կպնում է աչքին՝ ասում է, թե կոճակ է։ Վերջինն էլ կպնում է բերանին, ասում է՝ թե, խեցգետին է։  Շալակատարը ասում է, թե հո դուք չեք գժվել, ընդամենը ձուկ է։ Կույրերը վիճում են շալակատարի հետ, ասելով, թե ինչպես թե ձուկ է։ Ամեն մեկն իրեն պնդելով թողնում է ու հեռանում։

Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով