Daily Archives: 16 Դեկտեմբերի, 2022

Եղեվն Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև
Եվ իր մայր անտառն ասեղնատերև:
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում
Եվ մայրամուտի թևերն աբրեշում:
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում:
Ի՞նչու ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բբերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։

Բարձունք

Իմ առաջին բարձունքը
Իմ առաջին բարձունքը ես իմ ընկերների հետ հաղթահարեցի Մեղրաձորում:
Մեզ համար շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր էր:
Մենք այնտեղ երգեցինք և պարեցինք: